ա) Որտեղի՞ց Զելենսկուն երկու մոտոհրաձգային և մեկ
օդադեսանտային բրիգադները:
ՊԱՏԱՍԽԱՆ- Լուկաշենկոն ուկրաինական սահմանից հետ քաշեց
իր զորքերը:
Զելենսկուն հնարավորություն տրվեց օգտագործելու
ազատված բրիգադները...
Պուտինի գիտությա՞մբ, թե՞ ոչ, չգիտեմ:
բ) Ինչու՞ հենց մոտոհրաձգային բրիգադներով տեղի
ունեցավ ներխուժումը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Որովհետև և՛ ուկրաինական Սումի, և՛ ռուսաական
Կուրսկին կից մարզերի ճահճային տեղանքը թույլ չի տալիս ճակատային, լայնագիծ, հորիզոնական հարձակում:
Հարձակումը կատարվում է խճուղիներով, բնակավայրերը միմյանց հետ կապող ուղիներով:
գ) Ի՞նչ պաշպանական ռեսուրս ուներ Կուրսկի մարզն ուկրաինաական ներխուժման պահին:
ՊԱՏԱՍԽԱՆ- Սահմանապահ զորքեր, ոստիկանություն, ԱԻՄ և
ընդհուպ հարկային ու հարկադիր կատարման
ծառայողները ներառյալ, ըստ առկա հաստիքացուցակի՝ 35 հազար 511 ուսաադիր կրող, զենքի հետ գործ ունեցող մարդ:
Բայց չկա գործող օրենսդրությամբ հստակություն, թե որ միավորումը ում է ենթարկվում:
Գուբերնատորն իրավաասու՞ է, թե՞ ոչ, նման դեպքերում գլխավորելու մարզի պաշտպանությունը:
Օրենսդրական այս բացը, ՌԴ Դուման վերջապես կկարգավորի:
դ) ՈՒրենգոյ-Սամարա-ՈՒժգորոդ գազամուղի Սուդժա
քաղաքի մոտ գտնվող Գազաչափիչ կայանը, ուկրաինական սահմանի այն հատվածից, որտեղից տեղի է ունեցել ներխուժումը, գտնվում է 620 մետր հեռավորության վրա:
620 մետր՝ խճուղիով: Իսկ խողովակաշարի երկայնքով՝ 570 մետր:
Ծիծաղելի է, երբ երկու կողմերն էլ դա համարում են «գորշ գոտի», որի գրավման համար մարտեր են ընթանում:
ՊԱՏԱՍԽԱՆ- Այդպես է, քանի որ ընթանում է ոչ թե սրբազան,
այլ կոմերցիոն պատերազմ: Այս պատերազմ կոչվածի ողջ ընթացքում, ըստ Սուդժայի գազաչափիչ կայանի, օրական ՌԴ-ից Եվրոպա է հոսել 37 ու 9 միլիոն խմ գազ:
Իսկ ներխուժման այս օրերին, «Գազպրոմը» գազի
թողունակությունն ավելացրել է՝ 37 ու 9 մլն/խմ-ով և դարձրել է 47 միլիոն մետր-խորանարդ:
Խորհրդածեք խնդրեմ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ